ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Կանխվել է 19-ամյա աղջկա ինքնասպանությունը, ով սպառնացել էր 14-րդ հարկից ցած նետվել

Կանխվել է 19-ամյա աղջկա ինքնասպանությունը, ով սպառնացել էր 14-րդ հարկից ցած նետվել
27.03.2013 | 13:17

Այսօր՝ մարտի 27-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի 38 շենքի բնակչուհին սպառնում է, որ ինքնասպանության նպատակով իրեն ցած է նետելու:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի արագ արձագանքման խումբը, 1-03 ծառայության շտապօգնության խումբը և Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննչական խումբը:
Նշված շենքը 14 հարկանի է, և ինքնասպանության փորձ կատարող աղջիկը, բարեբախտաբար, բանակցությունների ադյունքում չդիմեց ծայրահեղ այդ քայլին:
Այս պահին բնակարանում նրա հետ աշխատում են ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ Մաշտոցի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Արմեն Գալստյանի գլխավորությամբ, ովքեր փորձում են 19-ամյա Անի Մելքոնյանից պարզել, թե ինչի՞ համար էր նա փորձում դիմել ծայրահեղ այդ քայլին, ով նստել էր պատուհանին և սպառնում էր ցած նետվել:
Աղջկա մայրը հավաքարար է, իսկ աղջիկը ինչ-որ կրոնական հայացքների է դավանում:
Ոստիկաններն ու շտապ օգնության բժիշկները Ա. Մելքոնյանին տեղափոխեցին հոգեբուժական կենտրոն, որպեսզի նրանով զբաղվեն հոգեբան-հոգեբուժները:

Դիտվել է՝ 4764

Մեկնաբանություններ